Տղամարդու նման մի անգամ կանգնեք, մի կոտրվեք-մյուս անգամ տեսնեմ, կկոտրե՞ն. Փաշինյանը Հրանտ Մաթեւոսյանից մեջբերում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում է արել Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից․
«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»: