211652_close_icon
views-count104992 դիտում article-date 15:28 19-10-2020

Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր. aravot.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մասին որոշումը դատարանը կհրապարակի այսօր 16։30-ին։ Ինչպես հայտնում է[url=https://www.aravot.am/2020/10/19/1144960/?fbclid=IwAR3IJJRUnpZ2Wnp3_JiXZsU1TiOuztWl0jW3baFQs__Tdzv7yShcPU5MmN4] Aravot.am[/url]-ը, այս մասին միջնորդության քննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասացին Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամները։ Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։ Նա մեղադրվում է «ընտրակաշառքի գործով»։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները գրավ կիրառելու մասին միջնորդությունը համարում են ամբողջովին հիմնավորված՝ և՛ իրավական, և՛ փաստական, և՛ բարոյական տեսանկյունից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/19/1144960/?fbclid=IwAR3IJJRUnpZ2Wnp3_JiXZsU1TiOuztWl0jW3baFQs__Tdzv7yShcPU5MmN4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր