3777 դիտում
23:30 12-11-2020
Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 01:30-ին․ NEWS.am
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 1:30-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/613083.html?fbclid=IwAR3ta8JGUoXPPkY3MxidIw5ZBjyfR-Pwmc7BQ64UVGeVVksKlCcg9ceBd0o]NEWS.am[/url]-ը։
«Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:
Ընդ որում, քանի որ Գագիկ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, չէին կարող նրան առանց այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ազատությունից զրկել միակ պայմանը դրա համար նա էր, որ իբր նա հանցանք կատարելու պահին է բռնվել, կամ անմիջապես դրանից հետո:
Հիմա իրենք ասում են, ոչ թե հանցանք կատարելու պահին է բռնվել, այլ անմիջապես դրանից հետո, բայց ոչ մեկը ի վերջո չի կարողանում ասի, թե ով է բռնել, երբ եւ որտեղ, քանի որ Գագիկ ծառուկյանը ծանուցագիր է ստացել ժամը 12:10-ին ներկայանալ ԱԱԾ, եւ 12:40-ին մինչեւ հավաքը սկսվելը գտնվել է ԱԱԾ-ում, դրանից հետո 23:25-ին ձերբակալվել է, հիմա հարց` եթե ասում են հանցանք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է, պետք է ասեն ե՞րբ է ավարտվել հանցագործությունը, դրանից անմիջապես հետո բռնել են եւ ո՞վ է բռնել: Բնականաբար պատասխաններ չկան եւ ստացվում է, որ Գագիկ ծառուկյանը գտնվելով ԱԱԾ-ում, այնտեղ հանցագործություն է կատարել եւ այնտեղ էլ բռնել են նրան: Հուսով ենք, այնուամենայնիվ, որ դատարանը վեր կկանգնի այս պրոցեսներից եւ իրավական որոշում կկայացնի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել:
Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/613083.html?fbclid=IwAR3ta8JGUoXPPkY3MxidIw5ZBjyfR-Pwmc7BQ64UVGeVVksKlCcg9ceBd0o]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
105028 դիտում
15:28 19-10-2020
Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր. aravot.am
1252 դիտում
15:00 18-03-2023
Բայդենը արդարացված է անվանել Պուտինին «ձերբակալելու» հրամանագրի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը
4022 դիտում
20:35 04-02-2019
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ