211652_close_icon
views-count4912 դիտում article-date 11:22 19-10-2020

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը

Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,- հայտնում են կոմիտեից: Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել. Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար: Առայժմ չի հաղորդվում, թե որ երկրի օդային տարածքով է անցնելու հոկտեմբերի 19-ի չվերթը:

Նմանատիպ նյութեր