Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը
Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Ճարտարապետը Հայաստանի քաղաքաշինության և ճարտարապետության մեջ մեծ ներդրում ունեցած կարևոր դեմքերից էր:
Եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետը, այնուհետև` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։
1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
Գուրգեն Մուշեղյանի համահեղինակությամբ կառուցվել են Երևանի ամենահայտնի շինությունները` «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը: Գյումրիում` օդանավակայանը: Ցավակցում ենք ընտանիքին և բոլոր մտերիմներին: