Այսուհետ ամեն օր, ժամը 12։00-ին Հայաստանյաց բոլոր եկեղեցիների զանգերը 10 րոպե կղողանջեն՝ մինչև հաղթություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը 10 րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։