211652_close_icon
views-count1094 դիտում article-date 18:34 16-04-2015

Ապրիլի 24-ին 100 անգամ կղողանջեն Գեղարքունիքի մարզի եկեղեցիների զանգերը

Գեղարքունիքի մարզի համայնքներում և կրթամշակութային հաստատություններում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպվում և կյանքի են կոչվում տարբեր բնույթի նախաձեռնություններ` անմոռուկների և վահանակների պատրաստում, գրական-երաժշտական ցերեկույթներ, շարադրությունների և մանկական ստեղծագործությունների մրցույթներ, ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ: Առավել մեծամաշտաբ ծրագրերը ներառում են Գավառի Հացառատ թաղամասում, Դդմաշեն և Վաղաշեն համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանների տեղադրումը, մարզի մի շարք համայնքներում ծառատունկերի կազմակերպումը, փողային նվագախմբի համերգը, և այլ բնույթի միջոցառումներ: Իսկ կրթամշակութային հաստատություներում կշարունակվեն Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված գրական–երաժշտական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Մարզպետի հանձնարարականով ապրիլի 24-ին մարզի տարածքում գործող եկեղեցիներում ժամը 19:15 րոպեին, որը խորհրդանշում է 1915 թվականը, 100 անգամ կհնչեն զանգերը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Նմանատիպ նյութեր