Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ այսօր՝ ժամը 12:00-ին, հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը և կատարվեց հոգեհանգստյան կարգ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/06/churches/2812169]Tert.am[/url]-ը։
Շառլ Ազնավուրի հիշատակին Հայաստանում և Արցախում հայտարարված սգո օրը նաև իջեցվեցին ՀՀ դրոշները և դրոշի վերևի մասում ամրացվեցին սև ժապավեններ:
Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվել են սգո մատյաններ: Երկրում և հեռուստատեսային եթերում դադարեցվել են զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/06/churches/2812169]կայքում[/url]։