211652_close_icon
views-count18584 դիտում article-date 10:11 17-10-2020

Հայկական կողմի հաղթանակը լավագույն հանգուցալուծումն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սա անսպասելի երևույթ չէ, որովհետև տարիներ ի վեր Արցախի հարցն անլուծելի է մնացել: Հրադադարը չվերածվեց հաշտության և խաղաղության: Հետևաբար, կատարվածն ախուսափելի էր, մանավանդ որ Թուրքիան գրգռիչ դերակատարություն ունեցավ այս բոլորի մեջ: Պատճառն էլ շատ պարզ է. Թուրքիայի նախագահը վերջին տարիներին դիմում է զանազան արկածախնդրությունների, որպեսզի իր ներքին իշխանությունն ամրապնդի ու ապահովված պահի՝ դժգոհների ուշադրությունն ուղղելով դեպի արտերկիր: Այդ արկածախնդրությունները, անշուշտ, նաև գաղափարախոսական բնույթ ունեն: Մի կողմից՝ Միջին Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի մեջ այդ բոլորը կատարվում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսությանը զուգահեռ, ինչի պատճառով էլ ահաբեկչություններն իրականացվել են, իսկ Արևմտյան Միջերկրականում կատարվածը, դեպի Կովկաս տարածումը, նույնիսկ հետզհետե Հյուսիսային Կիպրոսում կատարվող միջամտությունները վկայում են նախագահ Էրդողանի արկածախնդրությունների, ճառ ասելու երևույթի մասին: Աստեղ նույնպես գրգռիչ դեր ունեցավ և, անշուշտ, դիմեց աններելի մի քայլի՝ Արցախի դեմ նետելով սիրիացի ահաբեկիչների, իսլամական արմատական ահաբեկիչների: Այդ բոլորի գոյությունը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, ներառյալ՝ Ադրբեջանի, լուրջ սպառնալիք է, լուրջ վտանգ: Այս պահին ահաբեկիչներից, իբր, օգտվող Ադրբեջանի իշխանությունները չեն գիտակցում, բայց շատ հավանական է, որ մոտ ապագայում լուրջ խնդիրներ ունենան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր