Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին՝ Արցախին աջակցելու համար
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջի «սթորիզում» շնորհակալություն է հայտնել ամերիկացի մարզուհի ու դերասանուհի Ռոնդա Ռոուզիին Արցախին ու Հայաստանին աջակցելու համար:
«Շնորհակալություն, Ռոնդա Ռոուզին»,- գրել է Մխիթարյանն ու մեկ այլ լուսանկար հրապարակել, որի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
Նշենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի և դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ինստագրամյան իր պաշտոնական էջում աջակցույթուն է հայտնել Արցախին ու Հայաստանին:
«Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում: Ցույց տվեք ձեր համերաշխությունը, որպեսզի գլոբալ ջանքերի շնորհիվ իրազեկությունը բարձրացվի: Ձեր վրդովմունքն արտահայտեք Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից հրահրված հարձակումների և հայերին իրենց նախնիների հայրենիք հանդիսացող Արցախից էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ»: