Արսեն Վենգերը հայտնել է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
«Մխիթարյանը վնասել է ծնկի կապանները: Նա չի խաղա ԲԿՄԱ-ի հետ, չի մասնակցի «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» հետ ԱՊԼ-ի հանդիպումներին:
Կարծում եմ, որ նա կկարողանա մեզ օգնել մրցաշրջանի վերջում», հայտարարել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին՝ Մոսկվայում: