Հայաստանի ազգային հավաքականն այցելեց Տալլինի հայկական եկեղեցի
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելեցին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի:
Այստեղ նրանց դիմավորեցին Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչեպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները:
Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվեցին հայկական խաչքարի մոտ:
«Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր նվիրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: