Հակոբ Ճաղարյան. Մեր զորքն ուժեղ է, կայուն, անկոտրում... բառեր չունեմ որակի գնահատականն ավելացնելու
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր վերադարձա մեր 75-րդ այցից 2016 ապրիլյանից հետո, և 5-րդ այս պատերազմի սկզբից կատարված այցից:
Էլ չեմ հաշվելու:
Էս մեկն էլ, ոնց որ միշտ, հաշվետվություն է տարածս բեռը հավաքելուն սատարած մարդկանց:
Տարել եմ անձրևանոցներ, քնապարկեր, թեթև պատգարակներ, տաք շորեր, մոտոսղոցներ...
Եվ այլ չցուցադրելու գործիքներ:
Մեր զորքն ուժեղ է, կայուն, անկոտրում... բառեր չունեմ որակի գնահատականն ավելացնելու: Պատրաստ է ում ասես հաղթելու: Թքած ունի ցանկացած ինտրիգների վրա:
Հոյակապ (ավելի լավ քան հոյակապ) կատարում է իր խնդիրները:
Մենակ աչքերը տեսնեյիք...
Հաղթանակը մերն է