610 դիտում
23:56 10-10-2020
Հայերը երթ են անցկացրել Ստրասբուրգում՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում խաղաղության. News.am
Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար երթը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ֆրանսիայի արեւելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքում: Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը:
Կազմակերպիչներից եւ քաղաքային ոստիկանությունից ստացած նրա տեղեկություններով՝ ակցիային մասնակցել է 1,2 հազար մարդ` հիմնականում Ֆրանսիայի, Բելգիայի եւ Գերմանիայի հայ համայնքների ներկայացուցիչներ: Ցուցարարների գլխավերեւում ծածանվել են հայկական դրոշները, ինչպես նաեւ եղել են հրադադարին աջակցող պաստառներ: Երթը սկսվել է Ստրասբուրգի տաճարից եւ ավարտվել քաղաքի կենտրոնում՝ Կլեբեր հրապարակում:
Ինչպես հանրահավաքում հայտարարել է դրա կազմակերպիչներից Սարգիս Սարգսյանը, Ստրասբուրգում անցկացվող երթը նպատակ ունի տեղի ունեցող իրադարձությունների վրա հրավիրել Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի ուշադրությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պնդում են, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունի, Եվրախորհրդարանը հատուկ նիստ հրավիրի եւ սկսվեն խաղաղ բանակցություններ, հայտնում է [url=https://news.am/arm/news/607297.html]News.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
15:57 30-09-2023
Երթ՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի՝ ուղիղ
763 դիտում
09:58 24-04-2023
Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
571 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին