211652_close_icon
views-count3870 դիտում article-date 15:14 10-10-2020

Արցախում վիրավորված ռուսաստանցի լրագրողը գիտակցության է եկել. «Էրեբունի» ԲԿ խոսնակ. NEWS.am

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտյոնոկին անջատել են արհեստական շնչառության ապարատից: Այս մասին[url=https://news.am/arm/news/607214.html] NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։ «Նա գիտակցության է եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր կայուն»,- ասաց Հունանյանը Հիշեցնենք, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուս լրագրող։ Յուրի Կոտյոնոկի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, մյուս երկուսինը՝ ծանր։ Նրանց հոկտեմբերի 9-ին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել էին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Համեմատաբար կայուն վիճակում գտնվող 2 վիրավորներին նախօրեին Ռուսաստանի կառավարական պատվիրակության հետ տեղափոխեցին Մոսկվա։ Յուրի Կոտյոնոկը բեկորային վնասվածքներ էր ստացել որովայնի, կրծքավանդակի և ստորին վերջույթների շրջանում։

Նմանատիպ նյութեր