791 դիտում
16:32 09-10-2020
Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի գաղափարը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին:
Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և այլ ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման» նախագիծն է։ ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակը հաջողությամբ գործարկելու դեպքում բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կտեղափոխվի էլեկտրոնային միասնական հարթակ, և կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու գործընթացը։
Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում անուղղակի հարկերի հաշվարկման մեխանիզմները։ Այդ նպատակով նախատեսվում է ներդնել հարթակ, որի միջոցով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտները կստանան Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու և հաշվարկներ ներկայացնելու հնարավորություն։ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի և ԵՏՀ-ի համատեղ աշխատանքները: Կոմիտեի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ակտիվ ներգրավել ՊԵԿ փորձագետներին ստեղծվող էլեկտրոնային համակարգերի՝ ԵԱՏՄ-ում ապրանքների հետագծելիության, ինչպես նաև ֆիսկալ մոնիթորինգի նախագծերի աշխատանքային խմբերում։
Հանդիպման արդյունքում, բարձր գնահատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, Տ. Ժակսիլիկովն առաջարկել է քննարկել էլեկտրոնային այդ հարթակում ԵԱՏՄ շրջանակում նոր համակարգերի ստեղծման և փորձարկման հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ՀՀ ՊԵԿ և ԵՏՀ միջև համագործակցությունը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման համար:
Նմանատիպ նյութեր
2877 դիտում
15:47 10-06-2020
ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ
8011 դիտում
17:06 14-09-2017
Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն
Այս բաժնից
700 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
853 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
889 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները