211652_close_icon
views-count8044 դիտում article-date 17:06 14-09-2017

Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/905230/amn-petdepy-hayastany-tchanachel-e-orpes-fiskal-tapancikutyan.html]Արմենպրես[/url]ը», Հայաստանը զեկույցում ներառվել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր: Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում որպես նվազագույն պահանջներ են ներկայացված պետական բյուջեի թղթաբանությունը և բնական պաշարների արդյունահանման մասին կառավարության պայմանագրերն ու լիցենզիաները: Այսինքն, 2017 թվականի ֆիսկալ թափանցիկության ուսումնասիրության գործընթացը պահանջում է հասկանալ՝ արդյոք նշված կառավարությունները հրապարակայնորեն ի ցույց են դնում առանցքային բյուջետային փաստաթղթերը: Զեկույցում գնահատական է տրվում նաև նրան, թե արդյո՞ք բնական պաշարների արդյունահանման համար տրամադրվող արտոնագրերն ու պայմանագրերը ամրագրված են օրենքով և կիրառվում են գործնականում: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ներառված է այն երկրների շարքում, որոնք չեն ապահովել ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները: Պետքարտուղարությունը նաև արձանագրել է, որ այդ երկիրը ֆիսկալ թափանցիկության ապահովման հարցում որևէ առաջընթաց չի գրանցել:

Նմանատիպ նյութեր