5260 դիտում
10:18 09-10-2020
Ադրբեջանի հանրության կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհությունը խորանում է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրի տարածքում արգելել են «Ֆեյսբուքն ու ընդհանրապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:
Բացի դրանից, ըստ առկա տեղեկությունների, ադրբեջանական իշխանություններն ամբողջապես իրականացնում են առաջնագծից եկող տեղեկատվության հարյուր տոկոսանոց «բլոկադա», որպեսզի իրականությունը հանրության շրջանում հայտնի չդառնա և մատուցվի միայն այն, ինչ իրենց է պետք:
Առավել ևս հանրությունից թաքցնում են իրենց բազմահազար զոհերի առկայության փաստը, ինչն, ի դեպ, խոստովանում է նաև Ալիևը: Արդյունքում, նույնիսկ տեղեկատվական բլոկադայի պայմաններում, Ադրբեջանի հանրության կողմից իշխանությունների նկատմամբ գնալով խորացող դժգոհություն կա, քանի որ մարդիկ անգամ պաշտոնապես հայտարարված զոհվածների դիերը չեն ստացել:
Ռազմական ոլորտի տարբեր մասնագետներ ու զինվորականներ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպութլուններ նշում էին, թե անհրաժեշտ է կրակը դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի մարտադաշտից հեռացնել զոհվածներին: Սակայն 12 օրվա ընթացքում նախահարձակ կողմը՝ Ադրբեջանը, ոչ մի քայլ չարեց այդ մարդասիրական քայլին գնալու համար, ինչը մեկ անգամ ևս շեշտում է, որ այդ երկրի ղեկավարությանը չեն հետաքրքրում ոչ իր զինվորները, ոչ էլ առավել ևս, զոհվածները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11289 դիտում
10:19 05-06-2018
Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի ՀՀ նոր իշխանություններից. Թրեյսի Ջերման. «168 ժամ»
6213 դիտում
10:42 10-07-2018
Նոր իշխանությունը կարևոր և ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ․ «Հայկական ժամանակ»
3331 դիտում
11:03 17-11-2018
Ազատ ընտրությունը իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն․ Կլեման Նյալեցոսի Վուլե․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1465 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»