Այն սահմանները, որոնք գծվել են արյունով չեն կարող զիջվել. աշխարհ, բացիր աչքերդ. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Պիտի կռիվ տանք մինչեւ վերջ: Ոչ մի սանտիմետր չենք թողնելու թշնամուն: Զիջումը կարող է կործանարար լինել մեզ համար. Մի թիզ զիջեցինք, երկուսն են ուզելու, երկուսը զիջեցինք՝ երեքը…
Հաղթանակի ձեւակերպումն ինձ համար նվազագույնը մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ունեցած սահմանների պաշտպանությունն է:
ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ Այն սահմանների, որոնք ինչպես ասել էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, գծվել են արյամբ եւ ամրապնդվում էին քրտինքով:
Այլ բաներ չխոսե՛ք, չմտածե՛ք:
Մեր բանակը հզոր է, մեր բազուկը՝ ամուր, մեր գործը՝ արդար: Վստահ եմ՝ հակահարձակման հրամանը չի ուշանա: Մենք ուզում ենք խաղաղ ու անվտանգ ապրել մեր հայրենիքում: Եւ ապրելու ենք… Ստեփանակերտն էլ, մյուս բանկավայրերն էլ՝ սարքելու ենք:
Հ. Գ. Աշխարհ՝ բացի՛ր աչքերդ, մեզանից հայրենիք են խլում…
Բայց մեկ է՝ #Հաղթելուենք»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պիտի կռիվ տանք մինչեւ վերջ: Ոչ մի սանտիմետր չենք թողնելու թշնամուն: Զիջումը կարող է կործանարար լինել մեզ համար. Մի թիզ...
Опубликовано Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան Вторник, 6 октября 2020 г.