Նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը
Մարտական գործողությունների ժամանակ այսօր հերոսաբար նահատակվել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Պավլիկ Մանուկյանը։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․
« Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Պավլիկ Մանուկյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո՛ր ջան:
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Մանուկյանների ընտանիքին և հարազատներին»։