211652_close_icon
views-count1078 դիտում article-date 16:09 02-10-2020

Դենիս Թումասյան. Հայ ժողովուրդը պաշտպանում է իր հողերը

«Ուրալի» և «Ուֆայի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս «Չայկայի» մարզիչ Դենիս Թումասյանը Sports.ru-ի հետ հարցազրույցում անդրադարձել է արցախյան պատերազմին: «Ադրբեջանի բանակը լկտիորեն փորձում է Արցախի տարածք ներխուժել: Բնականաբար, հայ ժողովուրդը պաշտպանում է իր հողերը, որոնք պատմականորեն հայկական են եղել: Ադրբեջանը նախկինում էլ է թույլ փորձեր կատարել զավթել Արցախը, սակայն այժմ սա ավելի շատ նման է լայնամասշտաբ ռազմական օպերացիայի: Խոսքը գնում է պատերազմի մասին: Հայաստանի ղեկավարն արդեն հայտարարել է համընդհանուր զորահավաքի մասին: Լսել եմ, որ շատ հայեր վերադառնում են հայրենիք, որպեսզի պաշտպանեն իրենց հողերը: Այսօր էլ կարդացի, որ բանակ են կանչել Էդգար Մանուչարյանին, որի հետ խաղացել եմ «Ուրալում»: Եթե այսպես շարունակվի, բազմաթիվ անմեղ զոհեր կլինեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և խնդիրը կլուծեն խաղաղ ճանապարհով», ասել է Թումասյանը:

Նմանատիպ նյութեր