211652_close_icon
views-count8208 դիտում article-date 02:51 30-09-2020

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ТАСС

[color=#EF2929]Tert.am[/color]–ը ներկայացնում է.ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին, որն այժմ նախագահում է Անվանգության խորհրդում: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչը»,- հայտնել է Աբարին: Նա չի բացառել հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման անցկացումը: «Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կզրուցենքն Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, որպիսի նրանք կարողանան փոխըմբռնման հասնել»,- նշել է նա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի հարցով հրավիրված փակ հանդիպմանը մասնակցել են անդամ 15 պետությունները:

Նմանատիպ նյութեր