211652_close_icon
views-count6703 դիտում article-date 00:33 30-09-2020

Եվ այդ հողին կանգնած ամեն հաջորդ սերունդ նախնիների անձնազոհությամբ դառնում է անպարտելի: Այսօրվա սպանե՛ր, զինվորնե՛ր, կամավորնե՛ր, անպարտելի լինելու ձե՛ր ժամանակն է: Վլադիմիր Գասպարյան

Երկիրն իր նվիրյալների սուրբ արյունով է դառնում Հայրենիք, իր զինվորի ու սպայի, երկրապահի ու աշխարհազորայինի գիտակցված նահատակությամբ է դառնում այն միակը, որին ամեն սերունդ իր զոհն է մատուցում՝ արյամբ պարարտացնելով սրբացած հողը: Եվ այդ հողին կանգնած ամեն հաջորդ սերունդ նախնիների անձնազոհությամբ դառնում է անպարտելի: Այսօրվա սպանե՛ր, զինվորնե՛ր, կամավորնե՛ր, անպարտելի լինելու ձե՛ր ժամանակն է: Երկիրն արյունով Հայրենիք դարձրած այսօրվա նահատակների՛ ժամանակն է: Ժամանակն է քմծիծաղելու նահանջների վրա և հաղթելու՝ ի հեճուկս ամեն ինչի: Երկիրն այդպես է դառնում Հայրենիք, որի պահապան հրեշտակները դուք եք: Հաղթական է մեր Մեծ տունը և հաղթանակած է լինելու ձեր վերադարձը: Աստված ձեզանով պահպանի մեր Հայրենիքն ու իր հավատավոր ժողովրդին:

Նմանատիպ նյութեր