3636 դիտում
21:22 29-09-2020
Պատերազմական դրությամբ պայմանավորված «Շենգավիթ» ԲԿ-ն անցել է 24 ժամյա արտակարգ գրաֆիկի
Պատերազմական դրությամբ պայմանավորված «Շենգավիթ» բժշկական կենտրոնն անցել է 24 ժամյա աշխատանքային արտակարգ գրաֆիկի։
Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի Հանրային կապերի բաժնից:
Բուժանձնակազմը կանգնած է բանակի կողքին և ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ընդունելով վիրավորներին։
Այս պահի դրությամբ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր զինվորները ստանում են համապատասխան բուժօգնություն և նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատում է մեր հոգեբանը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը համալրված է անհրաժեշտ բուժսարքավորումներով, դեղորայքով, բժշկական կազմով և պատրաստ է ողջ ծավալով ապահովել բժշկական օգնությունը վիրավորների համար:
Բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող վիրավորների վիճակը կայուն վերահսկելի է:
Չնայած, որ «Շենգավիթ» ԲԿ-ը ապահովում է վիրավորների երեքանգամյա սնունդը, սրտացավ քաղաքացիները իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև վիրավորներին սննդի, քաղցրավենիքի տեսքով:
Շնորհակալ ենք բոլորին:
Վստահ ենք, որ այս իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու:
Նմանատիպ նյութեր
3864 դիտում
16:19 14-02-2020
Մաքսային ծառայությունը «Շիրակ» օդանավակայանում 24-ի փոխարեն անցել է 8- ժամյա գրաֆիկի
2183 դիտում
16:40 14-04-2017
Գեղի գետի վարարումով պայմանավորված՝ առաջիկայում Կապանի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի շեղումներով
4874 դիտում
19:16 01-11-2016
«Սանիթեք» ընկերությունը անցել է ձմռան աշխատանքային գրաֆիկի և պատրաստ է եղանակային փոփոխություններին
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը