3867 դիտում
16:19 14-02-2020
Մաքսային ծառայությունը «Շիրակ» օդանավակայանում 24-ի փոխարեն անցել է 8- ժամյա գրաֆիկի
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում 24-ժամյա ծառայության գրաֆիկից անցել է 8-ժամյա գրաֆիկի:
«[url=https://armenpress.am/arm/news/1004967.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ ներկայացնելով 2019-ին կատարված օպտիմալացումներ:
«2019-ի սկզբին կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ողջ համակարգում: Նախկինում գոյություն ունեցող 1-2-հոգիանոց բոլոր բաժինները վերացվել են: Օրինակ՝ «Շիրակ» օդանավակայանը սպասարկում է մեկ չվերթ: Այդ մեկ չվերթը սպասարկելու համար մաքսային մարմիններն իրականացնում էին 24-ժամյա ծառայություն՝ 4 հերթափոխով: Չվերթը սպասարկելու համար օդանավակայանում լինում էր 5 հոգի: Մենք վերացրեցինք 24-ժամյա ծառայությունը, հիմա 8-ժամյա գրաֆիկի ենք անցել օդանավակայանում, որտեղ ունենք 6 աշխատող և 1 ղեկավար»,-ասաց Ներսիսյանն ու նկատեց, որ և՛ ռեսուրս են խնայել, և՛ խելացի են կազմակերպել գործը:
Նա վստահեցրեց, որ երբ օդանավակայանում չվերթներն ավելանան, աշխատանքները կհարմարեցնեն դրան:
Ներսիսյանը հիշեցրեց, որ վերջին 1 տարվա ընթացքում մաքսային մարմիններն արդեն 3 անգամ կազմակերպել են թափուր հաստիքների համալրման մրցույթներ: Նրա խոսքով՝ նախկինում լավագույն դեպքում մի քանի հաստիքի համար տարեկան մեկ մրցույթ է հայտարարվել, իսկ 2015-ին ընդհանրապես մրցույթ չի հայտարարվել:
Ներկայում ընդմիջումների ժամերին մաքսային մարմինները շարունակում են սպասարկել քաղաքացիներին:
Նմանատիպ նյութեր
3636 դիտում
21:22 29-09-2020
Պատերազմական դրությամբ պայմանավորված «Շենգավիթ» ԲԿ-ն անցել է 24 ժամյա արտակարգ գրաֆիկի
4877 դիտում
19:16 01-11-2016
«Սանիթեք» ընկերությունը անցել է ձմռան աշխատանքային գրաֆիկի և պատրաստ է եղանակային փոփոխություններին
2788 դիտում
16:58 02-05-2018
ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով
Այս բաժնից
2911 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
868 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
709 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը