211652_close_icon
views-count4877 դիտում article-date 19:16 01-11-2016

«Սանիթեք» ընկերությունը անցել է ձմռան աշխատանքային գրաֆիկի և պատրաստ է եղանակային փոփոխություններին

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է Երևան քաղաքի բնակիչներին, որ եղանակային փոփոխությունները հաշվի առնելով՝ ընկերությունն անցել է ձմռան աշխատանքային գրաֆիկի և համապատասխան քայլեր է ձեռնարկել եղանակային նոր պայմաններում պատշաճ աշխատանք իրականացնելու համար: Այս պահին արդեն կազմ ու պատրաստ են ընկերության՝ ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված 33-ից ավելի մեքենա-սարքավորումներ, որոնք անցել են բոլոր տեխնիկական ստուգումները, 400-ից ավելի աշխատակիցներ, ովքեր ձյան տեղումներին զուգահեռ անմիջապես կանցնեն շուրջօրյա ձնամաքրման աշխատանքների իրականացման, պահեստավորվել է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար, իսկ ընկերության տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել մեքենա-սարքավորումներ 24 ժամ ձնամաքրման մեջ օգտագործվող մեքենաների որևէ անսարքության դեպքում անմիջապես դրանք վերանորոգելու և ընթացիկ ստուգումների համար: Նշենք նաև, որ ընկերությունը ձեռք է բերել բոլորովին նոր սարքավորումներ, որոնք հարմարեցված են բակերի և մայթերի ձնամաքրման աշխատանքների իրականացման համար: Հավելենք, որ ձմռան ընթացքում կատարված աշխատանքների մասին «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներին: Հաղորդակցային ավելի ակտիվ աշխատանքային մոտեցումը նպատակ ունի ոչ միայն հաշվետու լինել Երևանի բնակիչներին, այլև հորդորել նրանց լինել ավելի համագործակցային և ցանկացած խնդիր կամ խափանում նկատելու դեպքում տեղեկացնել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարով, որն աշխատում է 24-ժամյա ռեժիմով կամ գրել ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին: «Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության [url=https://web.facebook.com/SanitekArmenia/?_rdr]պաշտոնական էջին Ֆեյսբուք [/url]սոցիալական ցանցում:

Նմանատիպ նյութեր