2976 դիտում
19:16 26-09-2020
Գագիկ Կարպիս Փաշոյան. Ծառուկյանի կալանավորումը ֆարս է, քաղաքական նպատակահարմարությամբ ընտրովի արդարադատության կիրառում
Հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ու ԲՀԿ֊ն տարբեր աշխարհներից ենք, ընդհանրապես որևէ հատման տեղ չունենք և կարծում եմ, պարզից էլ պարզ է, թե ինչքան վատ եմ վերաբերվում այդ քաղաքական ուժին։
Բայց նաև չեմ կարող չարձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ֆարս է, քաղաքական նպատակահարմարությամբ ընտրովի արդարադատության կիրառում։ Այլ խոսքով՝ այս ամենն ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի պարզունակ դրսևորումն է։
2018-ին, երբ պնդում էինք, թե եկել է նաև ԲՀԿ֊ի հարցերը լուծելու ժամանակը, ՔՊ֊ական գիտունիկները կշտամբանքով էին վերաբերվում այդ մոտեցմանը՝ պիտակելով որպես մարգինալ և ռադիկալ։
Եվ ահա միայն երկու տարվա սիրախաղից և քաղաքական ուժի գոյությունը լեգիտիմացնելուց հետո ինքնավստահ դեմքի արտահայտությամբ եկել ու հեքիաթներ են պատմում անմեղ այդ արարածները և ոչ թե պետության շահերից ելնելով, այլ՝ Նիկոլի վախերով պայմանավորված։
Ես կեղծիքին ու մարդկային ստորաքարշությանը չեմ կարող աջակցել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29839 դիտում
10:58 10-06-2018
Կարպիս Փաշոյան. Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է
12828 դիտում
19:04 14-07-2018
Կարպիս Փաշոյան. Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել
Այս բաժնից
442 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
325 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
325 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել