4150 դիտում
10:11 30-04-2020
ԱՄՆ-ում լայնորեն տարածվում է հակամարմինների թեստավորումը․ «Ամերիկայի ձայն»
Կորոնավիրուսի հակամարմինների թեստերը լայնորեն հասանելի են դարձել ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում, սակայն նման թեստերի արդյունավետությունն ու հուսալիությունը մնում է կասկածելի։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5398474.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Թեստավորումը թույլ է տալիս որոշելու, թեարդյոք որևէ անձ հիվանդացել է կորոնավիրուսով, թե ոչ և իր օրգանիզմում ունի հակամարմիններ: Դրանք որոշակի իմունիտետ են տրամադրում օրգանիզմին, ասում է ԱՄՆ սննդի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչությունը:
Թեստերը հանդիսանում են COVID-19 բռնկման շրջանակը պարզելու կարևոր միջոց, ինչպես նաև կարևոր են հասկանալու համար, թե ինչպես և երբ ՆյուՅորքը կարող է վերաբացել բիզնեսները:
Նյու Յորքում բուժծառայություններ մատուցող Medicaid ցանցը, որը տեղակայված է Բրոնքսում, Քվինսում, Մանհեթենում և Բրուքլինում, սկսել է թեստավորել որոշ հիվանդներին, իսկ SOMOS Community Care-ն առաջարկում է անվճար հակամարմինների թեստավորում`ստուգելու համար, թե արդյոք առկա են այն նյութերը, որոնք իմունային համակարգ են ստեղծում վիրուսի դեմ պայքարելու համար:
Հակամարմինների թեստի նախնական արդյունքները վկայում են, որ կորոնավիրուսը շատ ավելի տարածված է որոշ ծայրամասային շրջաններում`համեմատած Նյու Յորքի հետ, որը համաճարակի էպիկենտրոնում է:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
11:57 15-05-2020
Ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
1108 դիտում
14:30 12-06-2020
Պարետատանը քննարկվել է կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անելու հնարավորությունը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»