211652_close_icon
views-count1322 դիտում article-date 11:48 25-09-2020

Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել

Արցախում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է: Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ: Առողջացել են 8 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 404 մարդու մոտ, որոնցից 337-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 65, ընդհանուր մեկուսացված են 86 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր