1003 դիտում
10:01 08-02-2023
Արարատ Միրզոյանը Յենս Պլյոտների հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը
Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ընդգծվել է հումանիտար խնդիրների հասցեագրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս առումով նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մշտադիտարկման երկարաժամկետ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
21:59 26-02-2024
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորությունը
1150 դիտում
21:02 29-11-2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է Յենս Պլյոտների, Թոբիաս Լինդների և Մաթիաս Լյութենբերգի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1167 դիտում
11:47 30-11-2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է Յենս Պլյոտների, Թոբիաս Լինդների և Մաթիաս Լյութենբերգի հետ
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը