Զլաթան Իբրահիմովիչ. Կորոնավիրուսը համարձակվել է ինձ մարտահրավեր նետել
«Միլանի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կատակել է կորոնավիրուսի թեստը դրական լինելուց հետո:
«Երեկ իմ մոտ կորոնավիրուսի բացասական թեստ էր, իսկ այսօր՝ դրական: Ոչ մի սիպտոմ չի եղել:
Կորոնավիրուսը համարձակվել է ինձ մարտահրավեր նետել: Վատ գաղափար է», գրել է Զլաթանն իր թվիթերում:
Այսօր Եվրոպայի Լիգայում «Բուդե-Գլիմտի» հետ խաղին 38-ամյա շվեդը չի մասնակցի: Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր «Միլանի» պաշտպան Լեոնարդո Դուարտեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
I tested negative to Covid yesterday and positive today. No symptoms what so ever. Covid had the courage to challenge me. Bad idea
— Zlatan Ibrahimović (@Ibra_official) September 24, 2020