211652_close_icon
views-count957 դիտում article-date 09:59 22-09-2020

Տիխանովսկայան հորդորում է ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել բելառուսցի «ընտրակեղծարար» պաշտոնյաների նկատմամբ․ «Ամերիկայի ձայն»

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Եվրամիությանը հորդորել է հաստատել պատժամիջոցներ անցյալ ամսվա նախագահական ընտրությունները կեղծելու մեջ մեղադրվող պաշտոնյաների նկատմամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5592262.html]«Ամերիկայի ձայն»[/url]։ Օգոստոսի 9-ի վիճահարույց ընտրություններից հետո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցերի վեցերորդ շաբաթն է լրացել, սակայն ԵՄ-ն դեռևս չի կիրառել բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ: ԵՄ անդամ երկրները դեռ պետք է հաստատեն թիրախավորված մոտ 40 պաշտոնյաների վերջնական ցանկը: «Պատժամիջոցները կարևոր են մեր պայքարում, քանի որ դա ճնշման մի մասն է, որը կարող է ստիպել այսպես կոչված իշխանություններին երկխոսություն սկսել ընդդիմության հետ»,- ասել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով ընտրություններից հետո անվտանգության նկատառումներով փախել էր Լիտվա: ԵՄ-ն, ինչպես նաև Միացյալ Նահանգները, ցանկանում են, որ Բելառուսում անցկացվեն նոր ընտրություններ, և 26 տարի երկիրը ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարական ներկայացնի: Տիխանովսկայան, ում համախոհները պնդում են, որ նա հաղթել է օգոստոսի 9-ին կայացած ընտրություններում, բացառել է իր մասնակցությունը նոր ընտրություններին:

Նմանատիպ նյութեր