5117 դիտում
23:48 09-07-2020
Հայաստանը կրկին առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է [url=https://www.worldometers.info/coronavirus/?fbclid=IwAR3JWpUzYlQBy6JuM1NIkzXwmQefWQvnnO1aIdn-0HcJ9QEOySX5zYhywG8]worldometers.info[/url] կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 9-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10․240, մահացության ցուցանիշը՝ 181:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 10 240
2. Ռուսաստան – 4847
3. Իրան - 2981
4. Թուրքիա – 2489
5. Ադրբեջան – 2215
6. Վրաստան – 243
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 181
2. Իրան – 146
3. Ռուսաստան – 74
4. Թուրքիա – 63
5. Ադրբեջան – 28
6. Վրաստան – 4
Կայքի տվյալներով՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը։
Նմանատիպ նյութեր
4114 դիտում
22:56 21-09-2020
Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Այս բաժնից
877 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
667 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
925 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է