211652_close_icon
views-count39937 դիտում article-date 16:26 21-09-2020

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Honda Elison-ն ու Opel Astra-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Գասպարյանի վարած Honda Elison մակնիշի և Երևանի բնակիչ՝ 48-ամյա Մուշեղ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գասպարյանի ուղևոր՝ Մեղրիի բնակիչ, 25-ամյա Ա. Սայանը և Մ. Գրիգորյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 11-ամյա Նարեկ Գ-ն, 14-ամյա Գարեգին Գ-ն, 45-ամյա Լիաննա Ս-ն, 18-ամյա Արտեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գ;խավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր