Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Իր ֆեսյբուքյան էջում նա գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.
-բնակարանաշինություն
-Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում
-խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում
-շրջանային բուժմիավորման շենքի կառուցում
-Շուշի տանող ճանապարհի վերանորոգում
Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»: