1158 դիտում
13:01 17-09-2020
Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «[url=https://armenpress.am/arm/news/1027937.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 120 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:
Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը նշել էր՝ կարծում են, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում: Այսպիսով սահմանվել է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի անվճար իրավաբանական ծառայություններից կօգտվեն սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:
Նմանատիպ նյութեր
2593 դիտում
12:02 11-05-2020
ԱԺ-ն հավանություն տվեց հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագծին
1511 դիտում
22:24 18-11-2016
Կընդլայնվի քաղաքացիական կացության ակտերի և ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը
Այս բաժնից
706 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
754 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
721 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ