Սոցփաթեթից օգտվողների շրջանակը լայնանում է. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության ոլորտում մենք արդեն իսկ անցել ենք անկանխիկ վճարման մեթոդին, սա բերում է թե՛ թափանցիկության, թե՛ նաև ընդհանուր առմամբ մեր հարկային մուտքերին, որպեսզի հենց առողջապահության համար, օրինակ, պետությունը շարունակի ծախսերը մեծացնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք պիտի խրախուսենք, պետք է նաև ցույց տանք, որ անկանխիկ վճարումների մասով մենք մի քանի կարևոր ձեռքբերումներ ենք ունենում։ Անկանխիկ վճարումների պարագայում քաղաքացիների համար ավելի ընդլայնված ծրագրեր են լինելու, դրա համար այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարումները փոխենք անկանխիկի։
Կարծում եմ՝ վճարման այս նոր ձևաչափը լրիվ արդեն մտել է մեր առօրյա, դարձել է սովորական, և եթե մենք այս պարզ մեթոդից էլ կարող ենք օգուտներ քաղել, ինչու՞ չօգտվենք»,-ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ շատ է հարցեր ստանում քաղաքացիներից, որոնք նշում են. «եթե մենք, օրինակ, սոցփաթեթի շահառու չենք, բայց աշխատում ենք որևէ կրթական ՊՈԱԿ-ում կամ բժշկական կենտրոնում, ինչու մեզ սոցփաթեթ չի հասնում»:
«Ես ուզում եմ այսպես շատ մեծ ուրախությամբ նշել, որ այսօրվանից մենք նաև հնարավորություն ենք ընձեռելու, որ սոցփաթեթի շրջանակներում, այսինքն այդ ծավալի շրջանակներում ապահովագրության հնարավորությունը դառնա հասանելի նաև այս անձանց համար, որոնք աշխատում են, եկամտահարկ են վճարում և այդ վճարած եկամտահարկի հետ վերադարձի միջոցով կարող են ապահովել նույնական փաթեթ ինչ-որ այլ աշխատակիցները։ Ես առաջիկայում մենք հանդիպում ունենք ապահովագրական ընկերությունների հետ, ես հանդիպելու եմ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների և այլ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների աշխատակիցների հետ, արմիությունների հետ, որպեսզի մանրամասն ներկայացնենք, թե ինչպես կարող են այս աշխատողները ևս ունենալ սոցփաթեթին հավասարեցված ծառայություններ՝ սոցիալական կրեդիտի միջոցով»,- հայտարարեց Ավանեսյանը: