211652_close_icon
views-count2632 դիտում article-date 12:02 11-05-2020

ԱԺ-ն հավանություն տվեց հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագծին

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի նոր օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «[url=https://armenpress.am/arm/news/1014891.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 86 «կողմ», 2 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը` շարադրել նոր խմբագրությամբ: Օրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս պետք է կարողանան օգտվել հանրային ծառայողի ինստիտուտից:

Նմանատիպ նյութեր