1699 դիտում
23:40 16-09-2020
Մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը. նվագախումբը խոստանում է հագեցած տարի
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը։ Նվագախումբը երաժշտասերներին խոստանում է հագեցած երաժշտական տարի՝ համերգներ‚ փառատոներ‚ հատուկ նախագծեր‚ անվանի մենակատարների ելույթներ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ աշխարհում և Հայաստանում դեռևս առկա համավարակային իրավիճակի բերումով 2020-2021 համերգաշրջանը գուցե ընթանա ոչ սովորական հունով‚ բայց այդ հունը երաժիշտն ու հանդիսատեսը կբացեն միասին։ «2020 թվականին երաժշտասերների հետ անմիջական շփման բացակայության ու բազմաթիվ այլ խոչընդոտների պայմաններում անգամ մեր նվագախումբը փորձեց երաժշտությունը վերադարձնել բեմ։
Դա մեզ հաջողվեց ու ոգևորեց անել ավելին։ Այս ոգևորությունն ու մեր աշխատանքի վրա անշեղ սևեռումն են մեզ հույս ներշնչում‚ որ նոր համերգաշրջանում ևս կհաջողենք մեր բոլոր մտահղացումներում ու ծրագրերում՝ մեր երևակայության զինանոցի բոլոր միջոցներով բարձրարվեստ երաժշտությունը հասցնելով մեր ունկնդրին»‚- ասում է Սերգեյ Սմբատյանը։
Մեկնարկային երեկոյի ընթացքում հնչեցին երեք հատված Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանի բացման համերգը կարող եք դիտել հետևյալ [url=https://www.facebook.com/ArmSymphony/videos/616953389002534]հղմամբ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2001 դիտում
23:01 14-09-2020
Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը
1240 դիտում
17:17 29-09-2021
«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
910 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում