211652_close_icon
views-count1022 դիտում article-date 12:04 14-09-2020

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում: Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12935 փորձանմուշի հետազոտություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր