211652_close_icon
views-count18507 դիտում article-date 11:43 12-09-2020

Դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող կանոնավոր ավիափոխադրումները վերականգնվել են. Քաղավիացիայի կոմիտե

Սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: «Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից: Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը: Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի քաղաքացիներ, Հայտնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են...

Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Пятница, 11 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր