211652_close_icon
views-count4805 դիտում article-date 13:36 20-09-2017

Սուրեն Կարայանը և Լիբանանի զբոսաշրջության նախարարը քննարկել են Երևան-Բեյրութ ավիափոխադրումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։ Նախարարն ընդունել է գործընկերոջը՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Ավետիս Կիտանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ հանդիպումը լավ առիթ է զբոսաշրջության ոլորտի զարգացման և առաջմղման փորձով փոխանակվելու համար։ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշել է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ լիբանանցի զբոասշրջիկների կողմից, և Հայաստանը առկա է գրեթե բոլոր լիբանանյան տուրօպերատորների զբոասշրջային փաթեթներում։ «Երկու ժողովուրդները իրար լավ ճանաչում են, և ոչ մի խոչընդոտ չկա զարգացնելու, մեծացնելու զբոսաշրջային այցելությունների թիվը գրագետ աշխատանքի արդյունքում»: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ 2017թ.-ին լիբանանցի զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել նոր ավիաչվերթի մեկնարկից հետո՝ շուրջ 58%, որը սակայն թվային առումով դեռ չի բավարարում։ Ավետիս Կիտանյանը և Սուրեն Կարայանը քննարկել են նաև Երևան-Բեյրութ ավիափոխադրումներին առնչվող հարցեր։ Սուրեն Կարայանը հետաքրքրվել է լիբանանցի զբոսաշրջիկների նախընտրություններով և հետաքրքրություններով՝ ճշգրտելու թիրախային միջոցառումների անցկացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են են կրոնական զբոսաշրջությամբ լիբանանցի զբոսաշրջիկներին ներգրավելու հեռանկարներին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ մարքեթինգային մի շարք միջոցառումներ մասնավոր հատվածի համար, փոխայցելությունների կազմակերպում, լրագրողական այցեր, road-show-ներ և այլն։ Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սուրեն Կարայանի առաջիկա այցը Լիբանան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր