Keeping Up with the Kardashians-ի վերջին սերիաները նկարահանվելու են Հայաստանում
Ryanair բյուջետային ավիաընկերությունն իր թվիթերյան էջում [url=https://twitter.com/Ryanair/status/1303626812174602240]անդրադարձել է[/url] ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի փակմանը՝ մանրամասնելով, որ շոուի վերջին սերիաները լինելու են 2021թ. Քարդաշյանների՝ դեպք Հայաստան ընտանեկան ուղևորության մասին:
«19․99 եվրոյից սկսած թռիչքներ ունենք դեպի Երևան, եթե ցանկանում եք գումար խնայել»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/09/09/1164167/]Հիշեցնենք[/url], որ Քիմ Քարդաշյանն օրերս Instagram-ի իր էջում հայտնել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հրաժեշտ տալու մասին։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը դժվարությամբ է կայացրել այդ որոշումը։
«Մենք ծանր սրտով բարդ որոշում ենք կայացրել հրաժեշտ տալ «Keeping Up with the Kardashians» շոուին։ Մենք ավելին քան շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որոնք շոուն դիտել են տարիների ընթացքում եւ մեր կողքին էին վատ ժամանակներում, մեզ հետ կիսել են ուրախության ու արցունքների րոպեներ, վերապրել մեր հարաբերություններն ու երկրպագել երեխաներին։ Օրհնված են այն հիանալի հիշողություններն ու մարդիկ, որոնց վիճակվել է հանդիպել այս երկար ճանապարհին»,- իր հաղորդագրության մեջ գրել էր 39-ամյա իրապատում շոուի աստղը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
breaking: the series finale will be a big family trip to Armenia in 2021
— Ryanair (@Ryanair) September 9, 2020
we have flights to Yerevan on https://t.co/LTBSLn5QzB from €19.99 if E! are looking to save some budget https://t.co/XlOlkYSto8