Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվելու է «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմի շարունակությունում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է իր նորամուտը նշել կինոյում՝ նկարահանվելով հոլիվուդյան լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում՝ Կրիստիան Գրեյի կյանքի մասին, որը «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմի պերսոնաժն է:
Ֆիլմը Գրեյին մարմնավորած մարդու՝ իտալացի մեծահարուստ Ալեսանդրո Պրոտոյի մասին է: Նախկինում հենց նա է եղել Նյու-Յորքի երկնաքերերից մեկի շքեղ բնակարանի տերը, որը օգոստոսի 18,5 մլն դոլարով գնել էր Կրիշտիանու Ռոնալդուն:
Սկորսեզեի մտահղացմամբ, ֆիլմի նկարահանումները պետք է տեղի ունենան հենց այդ տարածքում: Ռոնալդուն իր ընդարձակ ապարանքները համաձայնվել է տրամադրել ռեժիսորին, որի դիմաց նա ֆիլմի որոշ դրվագներում էպիզոդիկ մասնակցություն է ունենալու: