Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5 301 կազմակերպության գործունեությունը
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով սեպտեմբերի 9-ի դրությամբ կայացվել է 5 301 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 80 459 ստուգում, որից միայն 403-ը՝ նշված օրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։