211652_close_icon
views-count1258 դիտում article-date 10:48 09-09-2020

Արցախի նախագահը Շուշիում մասնակցել է ԱՀ հռչակման օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ պետություն ունենալու համար շատ կարևոր է գիտելիքահենք ու աշխատասեր երիտասարդություն ունենալը և նրա ներգրավվածությունը ինչպես երկրի քաղաքական համակարգում, այնպես էլ կենսագործունեության բոլոր ոլորտներում: Հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել նաև քաղաքական ուժի շարքերը համալրած մի խումբ երիտասարդների: Արարողությանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանը, ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ:

Նմանատիպ նյութեր