1851 դիտում
21:08 08-09-2020
Խախտումները նվազել են, սակայն կասեցումներ դեռ կան. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին օրերի ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նորմերը ներկայում տնտեսավարողների կողմից շատ ավելի բարեխղճորեն են պահպանվում։ Ըստ այդմ՝ կտրուկ նվազել է նաև խախտումների հիմքով կասեցումների թիվը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.
«Այսուհանդերձ, դեռևս կան տնտեսավարողներ, որոնց մոտ սանիտարահամաճարակային կանոնները շրջանցվում են։
Նախորդ օրերին արձանագրած խախտումների հիմքով այսօր ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։ Եւս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։
ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները կորոնավիրուսով վարակվածների որոշակի թվաքանակ ունեցող տնտեսավարողների մոտ։ Ըստ այդմ, այսօր ուժեղացված ստուգայց է անցկացվել Թալին քաղաքի ամբուլատոր կազմակերպություններից մեկում, որտեղ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։
Դիտարկումները փաստում են նաև, որ անվտանգության կանոնները շարունակում են հաճախակի խախտվել գեղեցկության սրահներում ու վարսավիրանոցներում։ Դրանց հիմքով կրկին գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Այս տնտեսավարողների մոտ կանոնների խախտումներն առավել ռիսկային են այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը գտնվում են միմյանց շատ մոտիկ։
Տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է՝ հարկ է խստագույնս հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
15:42 07-10-2022
«Փեթակում» խախտումները չեն վերացվել, որոշվել է դադարեցնել տոնավաճառի աշխատանքները. ՔՏՀԱ տեսչական մարմին
3603 դիտում
21:37 23-07-2020
Հրադադարի ռեժիմի խախտումները սկսվել են նվազել, սակայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածություն կա․ ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
1315 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»
2053 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2281 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում