211652_close_icon
views-count1316 դիտում article-date 14:31 08-09-2020

«Բանակի տղան»․ Արցախի հերոս Արմեն Ուրֆանյանի մասին գիրք է լույս տեսել

Լույս է տեսել արցախցի երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի «Բանակի տղան» գիրքը, որը նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Գրում է [url=https://armenpress.am/arm/news/1027015.html]«Արմենպրեսը»[/url]։ Այսօր, լրագրողների հետ զրույցում Արզումանյանը նշեց, որ Ուրֆանյանն իր համար դարձել է հայրենապաշտության չափանիշ։ Խոսելով վերնագրի ընտրության մասին՝ Արզումանյանը նշեց, որ մի անգամ Ուրֆանյանն իր մոր հետ խոսելիս ասել է. «Մամ, ես արդեն քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»։ «Բանակի տղան» գիրքն ամբողջացնում է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի կերպարը»,- ասաց Արզումանյանը։ «Քանի որ «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիրն եմ, իմ այցելություները դիրքեր հաճախ են լինում, մեր զինվորների հետ հաճախ եմ զրույցներ ունենում, ամեն զինվորի պատկերացնում էի հերոս։ Արմենակի մասին գրքում Արցախյան կոլորիտով պատվածքներ տեղ գտան, ինչպես նաև իմ լրագրողական գործունեության ընթացքում հարցազրույցները նրա հրամանատարների հետ»,- ասաց Արզումանյանը։ Գրողը նշեց, որ գրքում կան նաև Ուրֆանյանի մասին հարցազրույցներ մարտական ընկերների, հարազատների հետ, ինչպես նաև ընդգրկվել են Ուրֆանյանի մասին նրա մոր հուշերը։ Արզումանյանը նաև գրքում ընդգրկել է Ուրֆանյանին և ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված իր բանաստեղծությունները։

Նմանատիպ նյութեր