Թուրքիայում լույս է տեսել օսմանյան հայերի մասին պատմող գիրք
Թուրքիայում «Արաս» հրատարակչության կողմից լույս է տեսել հայ պատմաբան Հակոբ Լ. Բարսումյանի հեղինակած «Ստամբուլի հայ ամիրայական դասը» գիրքը, ով հայտնի է հայերի ջարդերի ուսումնասիրությամբ իր բազմաթիվ աշխատություններով:
Հեղինակը սոցիալական, քաղաքական և պատմական տեսանկյունից մանրամասն վերլուծության է ենթարկել օսմանյան ժամանակաշրջանում հայ ազնվական դասի ներկայացուցիչների դերը և ազդեցությունը: Գիրքն այդ բնագավառում համարվում է հազվագյուտ աշխատանք: