211652_close_icon
views-count1309 դիտում article-date 12:56 08-09-2020

Ճապոնիայում վարչապետի ընտրարշավին մասնակցում է 3 թեկնածու

Ճապոնիայում երեքշաբթի մեկնարկել է վարչապետ Սինձո Աբեին իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում փոխարինելու պաշտոնական արշավը, հաղորդում է [url=https://apnews.com/92f8654097e961f51bfaf295885b78e5]Associated Press[/url]-ը: Իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու` Ճապոնիայի նախարարների կաբինետի 71-ամյա գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ինչպես նաև երկրի նախկին պաշտպանության և արտաքին գործերի նախարար 63-ամյա Շիգերու Իսիբան և Ֆումիո Կիսիդան: Կուսակցության` սեպտեմբերի 14-ին կայացած ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կդառնա Ճապոնիայի հաջորդ վարչապետը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/28/1163317/]Հիշեցնենք[/url], որ Սինձո Աբեն ավելի վաղ հայտարարել էր առողջական պատճառներով երկրի վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր